Հայաստանի ազգային գրադարանում բացվել է Իրանական գրականության անկյուն
Հասարակություն
Հայաստանի ազգային գրադարանի ընթերցասրահում պաշտոնապես բացվել է Իրանական գրականության անկյունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի, ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ։
Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ նախաձեռնությունը կբարձրացնի իրանական գրականության և մշակույթի հասանելիությունը Հայաստանում՝ նպաստելով իրանագիտության զարգացմանը։ Իրանի դեսպանն էլ ընդգծել է երկու երկրների միջև մշակութային համագործակցության շարունակականության կարևորությունը։
Միջոցառման շրջանակում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը Հայաստանի ազգային գրադարանին նվիրաբերել է 293 գրքային միավոր՝ բառարաններ, գիտական և ուսումնական հրատարակություններ, պոեզիայի ժողովածուներ, կրոնական և ժամանակակից գեղարվեստական գրականություն, որոնք համալրել են գրադարանի իրանական գրականության հավաքածուն։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ