Երևանում «Ford Fusion»-ը բախվել է էլեկտրական հեծանիվի․ կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Երևանում ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։
Ըստ shamshyan.com-ի՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 16-ին՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում, որտեղ բախվել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։
Բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է, իսկ հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ