Հայաստանն ու Իռլանդիան քննարկել են համագործակցության ընդլայնման և COP17-ի հարցերը
Արտաքին Քաղաքական
Հուլիսի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղար Ունա Բաքլիի հետ։
ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ կողմերը բարձր են գնահատել բազմակողմ հարթակներում Հայաստանի և Իռլանդիայի համագործակցությունը՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով այն ընդլայնելու կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում կայանալիք Կենսաբազմազանության COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իռլանդիայի, այդ թվում՝ որպես ԵՄ նախագահող երկրի, միջև համագործակցության հնարավորություններին։
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովին և նախարարական հատվածին բարձր մակարդակի մասնակցության ապահովումը՝ համաժողովի քաղաքական արդյունքների ամրապնդման նպատակով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ