Բելառուսն ու Ադրբեջանը քննարկել են ռազմական համագործակցությունը խորացնելու ուղիները
Աշխարհ
Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Բելառուս կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը ծանոթացել է անօդաչու թռչող սարքերի վարժանքների և շահագործման կենտրոնի գործունեությանը։
Նրան ուղեկցել է Բելառուսի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Պավել Մուրավեյկոն։ Հաղորդագրության համաձայն` ադրբեջանական պատվիրակության ղեկավարը այցելել է 38-րդ առանձին գվարդիական օդադեսանտային գրոհային բրիգադ և 927-րդ անօդաչու թռչող սարքերի վարժանքների և շահագործման կենտրոն։
Այցի ընթացքում նրան ծանոթացրել են ռազմական անձնակազմի առաջադրանքներին, վարժանքների հարմարություններին և ընթացակարգերին, ինչպես նաև զորամասերում ծառայության մեջ գտնվող զենքին, ռազմական և հատուկ սարքավորումներին։
ABC-ի փոխանցմամբ Վելիևը պաշտոնական այցով Բելառուս է ժամանել հուլիսի 13-ին։ Նա նաև բանակցություններ է վարել իր բելառուս գործընկեր Մուրավեյկոյի հետ Մինսկում։ Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ներկայիս վիճակը և նախանշել այն խորացնելու ուղիները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ