Մեքենաներ են բախվել Արագածոտնի մարզում․ վիրավորներ կան
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին, Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են «Opel Zafira» և «Opel Combo» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արգամ Մելիքյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Տիգրան Հովսեփյանը և Արթուր Սահակյանը։
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ