Հունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ
Աշխարհ
Հունգարիայի կառավարության ղեկավար Պետեր Մադյարը հայտնել է, որ ներկայումս հետաքննություն է ընթանում ԱԳՆ նախկին ղեկավար Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի վերաբերյալ, սակայն այդ կապակցությամբ որևէ մանրամասն առայժմ չի հրապարակվի։ Այս մասին Մադյարը հայտարարել է հինգշաբթի՝ հուլիսի 16-ին, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն։
Մադյարը հայտարարել է, որ հետաքննություն է սկսվել Պետեր Սիյարտոյի՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի վերաբերյալ, որոնք նա նախկինում անվանել էր պետական դավաճանություն։ Այնուամենայնիվ, նա դեռևս չի բացահայտում մանրամասները, քանի որ չի ցանկանում ազդել հետաքննության ընթացքի վրա։
Նրա խոսքով՝ գործում կան բազմաթիվ գաղտնի փաստաթղթեր և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող փաստաթղթեր, և ինքը չի ցանկանում իրադարձություններից առաջ ընկնել։
«Հենց հայտնվի տեղեկատվություն, որը հնարավոր է հրապարակել, այն կհրապարակվի»,- ասել է Մադյարը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ