Դուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները
Աշխարհ
Դուբայի իշխանությունները հերքել են լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե քաղաքի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել․ հաղորդվում է Դուբայի կառավարության մամուլի ծառայության՝ X սոցիալական հարթակում հրապարակված հայտարարության մեջ։
«Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը հերքում է Reuters գործակալության տարածած տեղեկությունների իսկությունը՝ քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ և հայտարարում, որ հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք abc -ից:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ