Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը նոր ջերմ լուսանկար են հրապարակել Ֆրանսիային չհաջողվեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելք սահմանել Մասնագետները զգուշացրել են քնի վտանգավոր դիրքի և բարձի ընտրության մասին Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ Այս կենդանակերպի նշանները պետք է զգույշ լինեն առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներում Wildberries-ի և վաճառողների վնասը մոտենում է 10 միլիարդ դոլարի. Forbes Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild 

Հեղափոխությունից հետո ինչպես փոխվեց Արմեն Գրիգորյանի ունեցվածքը. բնակարան, Toyota և շուրջ 45 մլն դրամ ընտանեկան եկամուտ. «Ժողովուրդ»

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի ուշադրության կենտրոնում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն է։ Փորձել ենք պարզել, թե ինչպես է փոխվել Գրիգորյանի ունեցվածքը իշխանության գալուց հետո։ Եթե 2018 թվականին պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել էր միայն դրամական միջոցներ, վարկ և աշխատավարձ՝ առանց անշարժ գույքի կամ ավտոմեքենայի, ապա հաջորդ տարիներին նրա հայտարարագրում հայտնվեց նախ Lexus մակնիշի ավտոմեքենան, 2020 թվականից՝ Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, իսկ 2023 թվականին Lexus-ը փոխարինվեց 2020 թվականի արտադրության Toyota-ով։

Միաժամանակ տարեցտարի աճել են նաև նրա եկամուտները. եթե 2018 թվականին աշխատանքի վարձատրությունը կազմել էր 14 մլն 105 հազար դրամ, ապա 2025 թվականին միայն աշխատավարձը հասել է 31 մլն 22 հազար դրամի, իսկ ընդհանուր տարեկան եկամուտը՝ 36 մլն 542 հազար դրամի։ Այդ ընթացքում շարունակել է նվազել բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարը, իսկ բանկային հաշիվների մնացորդը 2025 թվականի վերջին հասել է գրեթե 7.8 մլն դրամի։

2018-2020 թվականներ

2018 թվականին Արմեն Գրիգորյանը նշանակվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Պաշտոնը ստանձնելու պահին նրա հայտարարագրում անշարժ գույք և ավտոմեքենա չկային։ Նա հայտարարագրել էր 5 մլն դրամ և 3500 եվրո դրամական միջոցներ, մինչդեռ 2017 թվականին ունեցել էր 1.3 մլն դրամ։ Փոխառության մայր գումարը կազմել էր 15 մլն 292 հազար դրամ, տարվա ընթացքում ստացած վարկը՝ 13 մլն 302 հազար դրամ։ Տարեկան եկամուտները կազմել էին 14 մլն 409 հազար դրամ, որից 14 մլն 105 հազար դրամը՝ աշխատանքի վարձատրություն, իսկ 304 հազար դրամը՝ այլ եկամուտ։

2019 թվականին նրա հայտարարագրում առաջին անգամ հայտնվեց տրանսպորտային միջոց. հունվարի 22-ին նա գնման եղանակով ձեռք բերեց 2005 թվականի արտադրության Lexus մակնիշի ավտոմեքենա։

2020 թվականին Գրիգորյանը ձեռք բերեց նաև իր առաջին անշարժ գույքը՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը, որը 2020 թվականի հուլիսի 29-ին գնվել է համատեղ սեփականության իրավունքով։ Այսպիսով, եթե 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս գույք և ավտոմեքենա չուներ, ապա արդեն 2020 թվականի ավարտին նրա հայտարարագրում առկա էին թե՛ բնակարանը, թե՛ Lexus ավտոմեքենան, որոնք հետագայում դարձան նրա հայտարարագրերի հիմնական ակտիվները։

2021 թվական

2021 թվականի հուլիսի 14-ին Արմեն Գրիգորյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ, սակայն այդ պաշտոնում աշխատել է ընդամենը մեկ ամիս հինգ օր։ Արդեն 2021 թվականի օգոստոսի 19-ին նա կրկին նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար՝ վերադառնալով նույն պաշտոնին։

Տարվա վերջի դրությամբ նա հայտարարագրել էր Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը և 2005 թվականի արտադրության Lexus ավտոմեքենան։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբում կազմել էր 3 մլն 550 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 271 հազար դրամ։

Ընդհանուր տարեկան եկամուտը կազմել էր 28 մլն 491 հազար 845 դրամ, որից՝

  • 22 մլն 378 հազար 460 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
  • 6 մլն 113 հազար 385 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

Տարվա վերջի դրությամբ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել էր 47 մլն 729 հազար 167 դրամ։ Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 6 մլն 429 հազար 651 դրամ։

Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

2022 թվական

2022 թվականին Արմեն Գրիգորյանը պահպանել էր նույն բնակարանն ու Lexus ավտոմեքենան։

Բանկային հաշիվներում տարվա սկզբին ունեցել էր 1 մլն 271 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 685 հազար 735 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել էր 27 մլն 454 հազար 543 դրամ, որից՝

  • 21 մլն 909 հազար 265 դրամ՝ աշխատավարձ,
  • 5 մլն 545 հազար 278 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

Վարկի մայր գումարի մնացորդը կազմել էր 47 մլն 18 հազար 277 դրամ։

Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 6 մլն 429 հազար 651 դրամ։

2023 թվական

2023 թվականին Արմեն Գրիգորյանը հայտարարագրել էր Արաբկիրի բնակարանը, սակայն ավտոմեքենաների մասով տեղի ունեցավ փոփոխություն։

Նա 7 մլն 350 հազար դրամով վաճառել էր 2005 թվականի արտադրության Lexus-ը, իսկ նույն տարվա հունիսի 6-ին 11 մլն 500 հազար դրամով (30 000 ԱՄՆ դոլար) ձեռք էր բերել 2020 թվականի արտադրության Toyota ավտոմեքենա։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբին կազմել էր 908 հազար 718 դրամ, իսկ տարեվերջին՝ 978 հազար 894 դրամ։

Ընդհանուր եկամուտը կազմել էր 32 մլն 816 հազար 57 դրամ, որից՝

  • 22 մլն 859 հազար 634 դրամ՝ աշխատավարձ,
  • 5 մլն 456 հազար 423 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից,
  • 4 մլն 500 հազար դրամ՝ «Ամերիաբանկ»-ից ստացված վարկ։

Տարվա վերջի դրությամբ փոխառության մնացորդը կազմել էր 4 մլն 204 հազար 894 դրամ, իսկ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 46 մլն 209 հազար 413 դրամ։ Վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 6 մլն 775 հազար 100 դրամ։

2024 թվական

2024 թվականին Արմեն Գրիգորյանի հայտարարագրում մնացել էին նույն բնակարանը և Toyota ավտոմեքենան։

Բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա էր 978 հազար 894 դրամ, իսկ տարեվերջին՝ 1 մլն 800 հազար 985 դրամ 59 լումա։

Ընդհանուր եկամուտը կազմել էր 28 մլն 522 հազար 207 դրամ, որից՝

  • 22 մլն 991 հազար 744 դրամ՝ աշխատավարձ,
  • 5 մլն 530 հազար 463 դրամ՝ այլ եկամուտ՝ ՊԵԿ-ից։

Տարվա վերջի դրությամբ նա հայտարարագրել էր՝

  • 1 մլն 891 հազար 531 դրամ փոխառության մնացորդ,
  • 45 մլն 338 հազար 221 դրամ բնակարանի հիփոթեքային վարկի մնացորդ։

Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել էին 7 մլն 422 հազար 720 դրամ։

2025 թվական

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Արմեն Գրիգորյանը պահպանել է Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարանը և 2020 թվականի արտադրության Toyota ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նա նոր գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Բանկային հաշիվների մնացորդը տարվա սկզբի 1 մլն 800 հազար 985 դրամից աճել է մինչև 7 մլն 797 հազար 118 դրամ։ Կանխիկ գումար, արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ, կրիպտոարժույթ կամ բանկային ավանդներ նա չի հայտարարագրել։

Տարվա վերջի դրությամբ բնակարանի հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 44 մլն 349 հազար 70 դրամ։

Ընդհանուր տարեկան եկամուտը կազմել է 36 մլն 542 հազար 342 դրամ, որից՝

  • 31 մլն 22 հազար 387 դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացած աշխատավարձ,
  • 5 մլն 519 հազար 955 դրամ՝ այլ եկամուտ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 8 մլն 604 հազար 871 դրամ 90 լումա։

Շահերի հայտարարագրում նա նշել է, որ առևտրային կազմակերպություններում մասնակցություն չունի, սակայն հանդիսանում է «Հանրային օրակարգ» լրագրողների կազմակերպության նախագահ, «Անմիջական ժողովրդաիշխանության զարգացման» և «Ժողովրդավարություն հանուն զարգացման» կազմակերպությունների համահիմնադիր, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ի՞նչ է հայտարարագրել Արմեն Գրիգորյանի կինը

Արմեն Գրիգորյանի կինը՝ Մանե Մինասյանի հայտարարագրի համաձայն, 2025 թվականի սկզբում և տարեվերջին նա համատեղ սեփականությամբ ունեցել է Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք է բերվել 2020 թվականի հուլիսի 29-ին՝ գնման եղանակով։

Տարվա ընթացքում նա նոր անշարժ գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և որևէ գույք չի օտարել։

Մինասյանը հայտարարագրել է «Յունիբանկ»-ից ստացված փոխառություն, որի մայր գումարի մնացորդը տարվա սկզբին կազմել է 27 մլն 738 հազար 686 դրամ, իսկ տարեվերջին՝ 27 մլն 2 հազար 366 դրամ։

Նրա բանկային հաշիվներում տարվա սկզբին առկա է եղել ընդհանուր 847 հազար 943 դրամ, իսկ տարեվերջին՝ 2 մլն 83 հազար 688 դրամ։

2025 թվականի ընթացքում Մինասյանի ընդհանուր եկամուտը կազմել է 8 մլն 349 հազար 921 դրամ, որից՝

  • 6 մլն 779 հազար 829 դրամ՝ աշխատավարձ «Վորլդ Վիժն Հայաստան» երեխաների պաշտպանության հիմնադրամից,
  • 1 մլն 570 հազար 92 դրամ՝ եկամտային հարկի վերադարձ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։

Այսպիսով, 2025 թվականին Արմեն Գրիգորյանի և նրա կնոջ՝ Մանե Մինասյանի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 44 մլն 892 հազար 263 դրամ։

Գրիգորյանի հայտարարագրում զգալի փոփոխություններ են արձանագրվել. 2018 թվականին նա պաշտոնը ստանձնելիս չուներ ո՛չ բնակարան, ո՛չ ավտոմեքենա, իսկ այսօր արդեն տարեկան եկամուտը 14.4 մլն դրամից աճել է մինչև 36.5 մլն դրամ։

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Գրիգորյանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո դարձավ նոր իշխանության առանցքային դեմքերից մեկը։ Հեղափոխության օրերին հանրահավաքներ վարած Գրիգորյանը նախ նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար, 2021 թվականին կարճ ժամանակով՝ մեկ ամիս հինգ օրով, զբաղեցրեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, ապա կրկին վերադարձավ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը զբաղեցնում է մինչ օրս։ Չնայած իշխանության ներսում տարբեր ժամանակահատվածներում շրջանառվող դժգոհություններին և նրա պաշտոնանկության մասին խոսակցություններին, Գրիգորյանը շարունակում է պահպանել իր պաշտոնը՝ մնալով Նիկոլ Փաշինյանի իշխանության ամենաերկարակյաց առանցքային պաշտոնյաներից մեկը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Էմմա Մանուկյանն ու Վիլեն Սարգսյանը նոր ջերմ լուսանկար են հրապարակել Ֆրանսիային չհաջողվեց մինչև 15 տարեկան երեխաների համար սոցիալական ցանցերի արգելք սահմանել Մասնագետները զգուշացրել են քնի վտանգավոր դիրքի և բարձի ընտրության մասին Շուտով ես Հորմուզի նեղուցը կհայտարարեմ Միացյալ Նահանգների տարածք. Թրամփ Այս կենդանակերպի նշանները պետք է զգույշ լինեն առաջիկա օրերին ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վահան Կոստանյանը հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի փոխնախագահի հետ Երկուշաբթի լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումWildberries-ի և վաճառողների վնասը մոտենում է 10 միլիարդ դոլարի. Forbes Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ին Մեզ հաջողվել է շրջափակել Ռուսաստանի հարավը․ Զելենսկի Գերմանիայի վաճառողները դադարեցնում են ապրանքների առաքումը Եվրամիության այլ երկրներ. Bild Ըստ նախնական տվյալների՝ Տիգրան Մեծի պոտողայում տուժած անձինք չկան․ վնասվել է 4 ավտոմեքա Ի՞նչ է արել Թրամփը, որից հետո նրա ամենահուսալի օգնականներից մեկը որոշել է հեռանալ Սպիտակ տնից Եվրոպան ավելացրել է օգնությունը Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցության դադարեցումից հետո Ինչպե՞ս է ՆԳՆ-ը լուծել Ղարաբաղից տեղահանվածների վարորդական իրավունքների հարցը «Ուժեղ ձայն լսեցինք, տեսանք՝ շուռ եկավ». ականատեսը «Ռոսիա մոլի» մոտ տեղի ունեցածի մասին (տեսանյութ) Արմեն Գրիգորյանին հեռացրին՝ Ալեն Սիմոնյանին էլիտայում պահելու համար․Պապիկյանի դիրքերն էլ անսասան չեն (տեսանյութ) Սելենա Գոմեսին մեղադրել են ներդրողներին խաբելու մեջՀայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ)Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերումՌուսները սկսել են ակտիվորեն անշարժ գույք գնել ԹաիլանդումՎահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Ռուսաստանում կկրկնապատկեն թռիչքների համար արգելված գոտիների քանակը Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անցԵվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներըԴատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ)
Ամենադիտված