Կանեփի աճեցման և թմրամիջոց պատրաստելու մի շարք դեպքեր են բացահայտվել տարբեր մարզերում
Հասարակություն
Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Ալափարս գյուղի բնակիչը թմրամիջոց պատրաստելու նպատակով տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 39-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 419 բույս։
Բնակության հասցեում կանեփ աճեցնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել նաև Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները։ Մերձավան մեկնած համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Մերձավան գյուղի բնակիչ 44-ամյա տղամարդու տան բակում և հարակից հատվածում հայտնաբերվել է կանեփի 14 բույս։ Տանտերը հայտնել է, որ կանեփն աճեցրել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ