Tasnim. Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով ութ խաղաղ բնակիչ է զոհվել
Աշխարհ
Իրանի հարավային Հորմոզգան նահանգում ԱՄՆ-ի կողմից թիրախների վրա հասցված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն ութ խաղաղ բնակիչ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կործանիչները մի շարք հարվածներ են հասցրել Հորմոզգանի մի քանի թիրախների վրա, ինչպես նաև երեք հրթիռ են արձակել Սիստան և Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար նավահանգստի դիտակետի վրա։
ԱՄՆ-Իրան հարաբերություններում վերջին սրացումը սկսվել է հուլիսի 8-ին. Վաշինգտոնի և Թեհրանի միջև հուշագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ ԱՄՆ ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Իսլամական Հանրապետության տարածքում՝ ենթադրաբար ի պատասխան Հորմուզի նեղուցում առևտրային նավի վրա հարձակման։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել