Էնդի Բըրնհեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Աշխարհ
Էնդի Բըրնհեմը դարձել է Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդը։ Հայտարարությունը կատարել է իշխող կուսակցության Ազգային գործադիր կոմիտեի նախագահ Շաբանա Մահմուդը՝ Մեծ Բրիտանիայի իշխող կուսակցության հատուկ համաժողովում։ Հայտարարությունը հեռարձակվել է Sky News-ի ուղիղ եթերում։
Լեյբորիստական կուսակցության իշխանության գալուց հետո 56-ամյա քաղաքական գործիչը կստանձնի վարչապետի պաշտոնը՝ Քիր Սթարմերի հրաժարականի մասին նախկին որոշումից հետո: Դաունինգ սթրիթի ղեկավարության փոփոխությունը նախատեսված է հուլիսի 20-ին։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդի թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվել է հուլիսի 15-ին, սակայն Մեծ Մանչեստրի նախկին քաղաքապետ Բըրնհեմից բացի ոչ ոք չի առաջադրել իր թեկնածությունը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ