ԱՀԿ-ն զգուշացնում է Եվրոպայում շոգի պատճառով սրտի կաթվածի և ինսուլտի ռիսկի աճի մասին
Աշխարհ
Եվրոպայում ծայրահեղ շոգի ալիքը մեծացնում է ջերմային հարվածների, սրտի կաթվածների, ինսուլտների, երիկամների և ուղեղի վնասվածքների, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացման ռիսկը, ՏԱՍՍ-ին ասել է ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն։
Նրա խոսքով՝ ամենաանմիջական ռիսկերը «ներառում են ջերմային հյուծումը և ջերմային հարվածը, սակայն ընդհանուր պատկերը շատ ավելի բարդ է»։ «Շոգը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում սրտանոթային համակարգի վրա. սիրտը ավելի շատ է աշխատում մարմինը սառեցնելու համար, այդ իսկ պատճառով սրտի կաթվածներից և ինսուլտներից մահացությունները կտրուկ աճում են շոգերի ժամանակ», - բացատրել է Կլյուգեն։ Նա նաև նշել է շնչառական առողջության վատթարացման ռիսկը, հատկապես, երբ շոգը զուգակցվում է օդի բարձր աղտոտվածության հետ։
Մասնագետը նշել է, որ շոգերի ժամանակ «ուղեղի գործառույթը նվազում է ավելի արագ, քան մարդկանց մեծ մասը գիտակցում է»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ