ԵՄ-ն առաջին անգամ պատժամիջոցներ է սահմանել՝ «Կիևին հասցված հարվածների» ձևակերպմամբ
Աշխարհ
Եվրամիությունն առաջին անգամ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելիս կիրառել է «Կիևին հասցված հարվածների համար» ձևակերպումը։ Այդ մասին նշվում է ԵՄ պաշտոնական հայտարարության մեջ։
Նոր պատժամիջոցների շրջանակում սահմանափակումներ են կիրառվել մեկ ֆիզիկական անձի և հինգ կազմակերպության նկատմամբ։ Ըստ ԵՄ-ի՝ դրանք ռուսական ռազմարդյունաբերական համալիրի մաս են կազմում և ներգրավված են, մասնավորապես, անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ։
Հաղորդվում է, որ բոլոր հինգ ընկերությունները կապված են «ԱԲՍ Էլեկտրո» խմբի հետ։ Պատժամիջոցների ցանկում ընդգրկվել է նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իրինա Խարիսովան։ Սահմանափակումները ներառում են Եվրամիության տարածքում ակտիվների սառեցում, ֆինանսական միջոցների տրամադրման արգելք, ինչպես նաև ԵՄ երկրներ մուտքի սահմանափակում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը