Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմը վարժանքներ է անցկացրել՝ սուզանավերի հայտնաբերման սցենարով
Ռուսաստան
Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմածովային ավիացիայի Իլ-38Ն հակասուզանավային ինքնաթիռների անձնակազմերը Կամչատկայում անցկացված զորավարժությունների ընթացքում մշակել են պայմանական հակառակորդի սուզանավերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները։ Այս մասին հայտնել է նավատորմի մամուլի ծառայությունը։
Վարժանքներն անցկացվել են խառը ավիագնդում, իսկ Իլ-38Ն ինքնաթիռները թռիչքներ են իրականացրել Ավաչայի ծոցի շրջանում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կիրառվել են ժամանակակից հիդրոակուստիկ համակարգեր՝ պայմանական հակառակորդի սուզանավերը հայտնաբերելու համար, որից հետո իրականացվել է ուսումնավարժական ռմբակոծություն։
Զորավարժություններին ներգրավվել են նաև Կա-27 և Կա-29 ուղղաթիռները։ Կա-27ՊԼ-ը կատարել է նավի տախտակամածի վրա վայրէջքի վարժանքներ, իսկ Կա-29-ը կիրառել է իր սպառազինությունը՝ պայմանական դիվերսիոն խմբերի ոչնչացման սցենարի շրջանակում։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ