Բացահայտվել է սմարթֆոնի հին լիցքավորիչների վտանգը
Հասարակություն
Տեխնոլոգիական BGR պարբերականի մասնագետները զգուշացնում են, որ վնասված կամ մաշված լիցքավորման մալուխները կարող են ոչ միայն փչացնել սարքը, այլև էլեկտրահարման կամ հրդեհի պատճառ դառնալ։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում պարբերաբար ստուգել դրանց վիճակը և ժամանակին փոխարինել։
Մասնագետների գնահատմամբ՝ սմարթֆոնի լիցքավորման մալուխների միջին ծառայության ժամկետը 5–6 տարի է, սակայն այն կարող է զգալիորեն կրճատվել, եթե մալուխը հաճախ ծալվում, ձգվում կամ սխալ է օգտագործվում։ Եթե լարը վնասված է, մալուխը տաքանում է կամ երևում են մերկացած լարերը, այն պետք է անմիջապես փոխարինել։
BGR-ը նշում է նաև, որ HDMI մալուխները սովորաբար ծառայում են մինչև 10 տարի, իսկ Ethernet մալուխները՝ մինչև 20 տարի։ HDMI-ի վնասման հիմնական նշաններն են պատկերի կամ ձայնի խափանումները, իսկ Ethernet մալուխի դեպքում՝ ինտերնետի արագության անկումն ու կապի հաճախակի ընդհատումները։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ