Թուրքիան մաքսային համակարգում ներդրել է Հայաստանի պաշտոնական երկրի կոդը
Հայաստան
Թուրքիայի մաքսային համակարգում արդեն կիրառվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական երկրի կոդը՝ ARM։
Փոփոխությունը վերաբերում է մաքսային ձևակերպումների ընթացքում Հայաստանի հետ կապված գործարքների և ապրանքների ծագման երկրի նշման գործընթացներին։
Փորձագետների գնահատմամբ՝ նման տեխնիկական քայլերը կարող են նպաստել երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների կարգավորմանն ու հետագա ընդլայնմանը։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում վերջին շրջանում քննարկվում են նաև սահմանային և տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)