Գիտնականները բացահայտել են էրեկտիլ դիսֆունկցիայի և վտանգավոր հիվանդությունների միջև կապը
Հասարակություն
Frontiers in Clinical Diabetes and Healthcare գիտական ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն՝ էրեկտիլ դիսֆունկցիան կարող է լինել սրտանոթային և նյութափոխանակության թաքնված խանգարումների վաղ ազդանշաններից մեկը՝ ի հայտ գալով նույնիսկ հիվանդության ախտորոշումից տարիներ առաջ։
Հետազոտության հեղինակները նշում են, որ էրեկտիլ դիսֆունկցիան սերտորեն կապված է սրտանոթային հիվանդությունների, 2-րդ տիպի շաքարային դիաբետի և այլ քրոնիկական խանգարումների հետ։ Յոթ կոհորտային հետազոտությունների մետավերլուծությունը ցույց է տվել, որ նման խնդրով տղամարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը շուրջ 40 տոկոսով ավելի բարձր է, քան մյուսների մոտ։
Գիտնականները շեշտում են, որ էրեկտիլ դիսֆունկցիան ինքնին չի առաջացնում սրտի հիվանդություններ կամ շաքարային դիաբետ և չի կարող համարվել վերջնական ախտորոշիչ նշան։ Սակայն դրա ի հայտ գալը կարող է հիմք հանդիսանալ սրտանոթային համակարգի և նյութափոխանակության խանգարումների վաղ հայտնաբերման նպատակով բժշկական հետազոտություն անցնելու համար։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ