Էնդոկրինոլոգը խորհուրդ է տվել շաբաթական առնվազն երկու անգամ հապալաս ուտել
Հասարակություն
Էնդոկրինոլոգ Օսկար Ռոսերոն խորհուրդ է տվել շաբաթական առնվազն երկու անգամ սննդակարգում ներառել հապալաս։ Նրա խոսքով՝ այս հատապտուղը նպաստում է սրտանոթային համակարգի և գլխուղեղի առողջության պահպանմանը։ Այս մասին բժիշկը հայտնել է Deia պարբերականին։
Մասնագետը նշել է, որ հապալասը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են բջիջները վնասումից և վաղաժամ ծերացումից։ Բացի այդ, այն կարող է բարելավել նյութափոխանակությունը, նպաստել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վերահսկմանը և նվազեցնել օքսիդատիվ սթրեսը։
Ռոսերոյի խոսքով՝ առողջարար ազդեցությունն ապահովելու համար խորհուրդ է տրվում շաբաթվա ընթացքում օգտագործել առնվազն երկու բուռ հապալաս։ Նա ընդգծել է, որ դրա կանոնավոր օգտագործումը կարող է նաև աջակցել արյունատար անոթների և ճանաչողական գործառույթների բնականոն աշխատանքին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ