Չինաստանում Թրամփի կոշտ հայտարարությունները կապել են ԱՄՆ ընտրությունների հետ
Համաշխարհային Մամուլ
Չինացի վերլուծաբանների գնահատմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հռետորաբանությունը Պեկինի հասցեին պայմանավորված է հիմնականում ԱՄՆ ներքաղաքական իրավիճակով և առաջիկա ընտրություններով, այլ ոչ թե Չինաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությամբ։ Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը։
Ֆուդանի համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի դեկան Ու Սինբոն նշել է, որ Հանրապետական կուսակցությունը բախվում է տնտեսական խնդիրների և ընտրական ճնշման, ուստի Թրամփի ուշադրությունը կենտրոնացած է ներքին քաղաքականության վրա։ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնի կողմից Պեկինի դեմ նոր խիստ սահմանափակումների կիրառումը քիչ հավանական է, թեև նման քայլը կարող է բացասաբար ազդել չին-ամերիկյան հարաբերությունների վրա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Չինաստանը, իբր, անօրինական կերպով ձեռք է բերել 220 միլիոն ամերիկացի ընտրողների անձնական տվյալները։ Ի պատասխան՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը այդ մեղադրանքներն անվանել է «մտացածին և զրպարտություն»՝ ընդգծելով, որ Պեկինը հետևողականորեն հավատարիմ է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ