Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են համագործակցության նոր ծրագիրը
Ադրբեջան
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը Մոսկվայում ստորագրել են 2026–2027 թվականների խորհրդակցությունների ծրագիրը, որը նախատեսում է երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հանդիպումների ժամանակացույց և հետագա համագործակցության հիմնական ուղղությունները։
Հուլիսի 17-ին կայացած հանդիպումն անցկացվել է սկզբում դեմ առ դեմ ձևաչափով, ապա՝ ընդլայնված կազմով։ Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը և այլ պաշտոնյաներ։
Բանակցությունների ընթացքում Լավրովը հայտարարել է, որ Մոսկվայի և Բաքվի հարաբերությունները շարունակում են զարգանալ դաշնակցային համագործակցության ոգով՝ հիմնվելով 2022 թվականի փետրվարի 22-ին ստորագրված հռչակագրի վրա։ Նա նաև նշել է, որ կողմերը լիովին կարգավորել են AZAL ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցերը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է