Դիմա Բիլանը ամբողջությամբ մարել է երազանքի տան վարկը
Հասարակություն
Ռուս երգիչ Դիմա Բիլանը հայտնել է, որ ամբողջությամբ մարել է Մերձմոսկվայում գտնվող իր երազանքի տան ձեռքբերման համար վերցրած վարկը։ Այդ մասին նա պատմել է StarHit-ին տված հարցազրույցում։
Բիլանի խոսքով՝ տունը գնելու համար ինքը մեծ վարկ էր ձևակերպել և ամեն ամիս զգալի գումար էր վճարում։ Այժմ, երբ պարտավորություններն ամբողջությամբ փակված են, երգիչը խոստովանել է, որ մեծ թեթևություն է զգում։
Նա նաև նշել է, որ նոր տուն է տեղափոխվել ընդամենը մի քանի ամիս առաջ և իրեն երջանիկ է զգում, քանի որ երկար փնտրտուքներից հետո գտել է իր «երազանքի վայրը»։ Ավելի վաղ Բիլանը հայտնել էր, որ ցանկանում է տան բակում լոլիկ աճեցնել և հնարավորինս քիչ այցելել Մոսկվա։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ