Լրատվամիջոցը հայտնել է՝ ինչ պաշտոն կարող է զբաղեցնել Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ Մելիքովը
Ռուսաստան
Դաղստանի նախկին ղեկավար Սերգեյ Մելիքովը, որը պաշտոնից ազատվել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ, կարող է նշանակվել Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ։ Այդ մասին գրում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրապարակման համաձայն՝ մեծ է հավանականությունը, որ Մելիքովը կդառնա Բրյանսկի մարզի գործադիր իշխանության ներկայացուցիչը Դաշնության խորհրդում։ Ներկայիս սենատոր Վադիմ Դենգինը, ըստ տեղեկությունների, պատրաստվում է մասնակցել Պետդումայի ընտրություններին, ինչի հետևանքով այդ պաշտոնը կարող է թափուր մնալ։
Սերգեյ Մելիքովը Դաղստանը ղեկավարում էր 2021 թվականից։ 2026 թվականի ապրիլին Վլադիմիր Պուտինը վաղաժամկետ ազատեց նրան պաշտոնից՝ նշելով, որ նա անցնում է նոր աշխատանքի։ Սակայն պաշտոնանկությունից հետո Մելիքովը հայտարարել էր, որ չի ցանկանում նշանակվել նոր պաշտոնի։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ