Չինական նոր AI մոդելը ցնցել է շուկաները և նվազեցրել տեխնոհսկաների արժեքը
Աշխարհ
Չինական Moonshot ստարտափի ներկայացրած Kimi K3 արհեստական բանականության նոր մոդելի թողարկումից հետո համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը կտրուկ նվազել են։ Ըստ TradingView-ի տվյալների՝ ներդրողները վերագնահատել են AI ոլորտի հեռանկարները, ինչը բացասաբար է ազդել խոշոր տեխնոլոգիական ընկերությունների շուկայական արժեքի վրա։
Առավել զգալի անկումներից մեկը գրանցել է Nvidia-ն, որի բաժնետոմսերը նվազել են 3,4 տոկոսով, ինչի հետևանքով ընկերությունը կորցրել է շուկայական արժեքով առաջատարի դիրքը։ Միաժամանակ Nasdaq 100 ինդեքսը նվազել է 2,7 տոկոսով, իսկ Ասիայի կիսահաղորդիչների շուկան՝ շուրջ 6 տոկոսով։ Տեխնոհսկաների տասնյակում դրական աճ են գրանցել միայն Apple-ը և Saudi Aramco-ն։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ Kimi K3-ը թեստերում ցուցադրել է արդյունքներ, որոնք համադրելի են OpenAI-ի և Anthropic-ի առաջատար մոդելների հետ։ Վերլուծաբանների կարծիքով՝ եթե Moonshot-ը կարողանա առաջարկել նման որակ ավելի ցածր գնով, դա կարող է լուրջ մրցակցային ճնշում գործադրել ինչպես ամերիկյան, այնպես էլ չինական AI ընկերությունների բիզնեսի վրա։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ