Բժիշկը զգուշացրել է թրենդային հագուստի և կոշիկի վտանգների մասին
Հասարակություն
Վնասվածքաբան-օրթոպեդ Կարինա Սեմյոնովան զգուշացրել է, որ վերջին շրջանում մեծ տարածում գտած oversize տաբատներն ու մյուլերը կարող են մեծացնել վնասվածքներ ստանալու վտանգը։ Այս մասին նա հայտնել է Life.ru-ին։
Բժշկի խոսքով՝ չափազանց լայն և երկար տաբատներն ու կիսաշրջազգեստները, որոնք քարշ են գալիս գետնին, կարող են դառնալ ընկնելու պատճառ։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում արդեն տարածվել են բազմաթիվ տեսանյութեր, որտեղ աղջիկները սայթաքում են սեփական տաբատի վրա, ընկնում և ստանում տարբեր վնասվածքներ, այդ թվում՝ կոտրվածքներ։
Սեմյոնովան վտանգավոր է համարել նաև կրունկով մյուլերը, որոնք չունեն կրունկը ամրացնող հատված։ Նրա խոսքով՝ նման կոշիկն ավելի վատ է պահվում ոտքին, ինչի հետևանքով մեծանում է կոճի վնասվածքների, ընկնելու և կապանների ձգման վտանգը։ Բժիշկը խորհուրդ է տվել ընտրել այնպիսի հագուստ և կոշիկ, որոնք չեն սահմանափակում շարժումները և չեն բարձրացնում վնասվածք ստանալու հավանականությունը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ