ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին
Աշխարհ
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ՝ Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում) հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ հարվածների հաջող մեկնարկի մասին։
«Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ալ-Ուդեյրի ճամբարում գտնվող զինամթերքի պահեստի, Ալի ալ-Սալեմ ավիաբազայի շտաբի շենքի և զինամթերքի պահեստի, ինչպես նաև Քուվեյթի մի քանի կապի կենտրոնների վրա», - հաղորդել է NourNews-ը։
ԻՀՊԿ-ն նաև հայտնել է Հորդանանում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հաջող հարվածների մասին։
«Անօդաչու թռչող սարքերը նաև հարվածել են Հորդանանում գտնվող Ալ-Ազրաք ավիաբազայի վառելիքի բաքերի վրա», - հաղորդել է գործակալությունը։
Նշվում է, որ Ալ-Ազրաքը, իր գտնվելու վայրի, ենթակառուցվածքների, ռազմական տեխնիկայի և Վաշինգտոնի կողմից կատարված զգալի ներդրումների շնորհիվ, համարվում է տարածաշրջանում ԱՄՆ-ի հիմնական բազաներից մեկը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ