Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ը
Աշխարհ
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 850-ը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով կառավարության տվյալներին։
Նախկինում գործակալությունը, հղում անելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Հանրային առողջապահության ազգային ինստիտուտին (INSP), հայտնել էր 828 մահվան դեպքի մասին։
«Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը հասել է 2181-ի, այդ թվում՝ 864 մահվան դեպքի», - հայտնել է գործակալությունը։
Մայիսի 17-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Էբոլայի բռնկումը Կոնգոյում և Ուգանդայում հայտարարեց համաշխարհային արտակարգ իրավիճակ, որը վտանգ է ներկայացնում այլ երկրների համար: ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է բարձր:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ