Milenio․ Մեքսիկայի նախագահը Թրամփի հրավերով կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակչին
Աշխարհ
Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը կմասնակցի Աշխարհի առաջնության եզրափակչին հուլիսի 19-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։ Այս մասին հաղորդում է Milenio թերթը՝ հղում անելով պետության ղեկավարի հայտարարությանը։
«Այո, ես հրավեր ստացա նախագահ Թրամփից՝ կիրակի օրը կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչին մասնակցելու համար։ Ես որոշեցի մասնակցել, քանի որ դա ԱՄՆ նախագահի ուղղակի հրավերն էր», - թերթը մեջբերում է Շեյնբաումի խոսքերը։
Նաև պետության ղեկավարը նշել է, որ եզրափակչին ներկա կլինի Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
Աշխարի առաջնության եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքում։ Գավաթի համար վճռորոշ խաղում կմրցեն Իսպանիան և Արգենտինան։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ