Աշխարհի առաջնության եզրափակիչը կարող է չեղարկվել
Աշխարհ
Սպիտակ տան պաշտոնյաները Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ կհանդիպեն ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ՝ քննարկելու Նյու Յորքը և Նյու Ջերսին ծածկած Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշի հետ կապված առողջապահական հնարավոր ռիսկերը, հաղորդում է Sky News-ի լրագրող Ռոբ Հարիսը X սոցիալական մեդիա հարթակում։
Երկու կողմերը կգնահատեն Նյու Յորքում և Նյու Ջերսիում օդի որակի վատթարացման հետ կապված առողջապահական ռիսկերը՝ 2026 թվականի Աշխարհի առաջնության եզրափակչից առաջ։
Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշը հասել է Միացյալ Նահանգներ, այդ թվում՝ Արևելյան ափ, ծածկելով Վաշինգտոնը, Նյու Յորքը, Բոստոնը և այլ խոշոր քաղաքներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ