Wildberries-ը խոստացել է աջակցել հրդեհից վնասներ կրած վաճառողներին
Աշխարհ
«Wildberries»-ի հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ընկերությունը մշակում է Էլեկտրոստալի և Կոտովսկի լոգիստիկ կենտրոններում պահվող ապրանքների սեփականատեր վաճառողներին փոխհատուցելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու մեխանիզմներ։
Նրա խոսքով՝ չնայած ստեղծված արտակարգ իրավիճակին և կորցրած ապրանքների համար փոխհատուցում տրամադրելու իրավական պարտավորության բացակայությանը, ընկերությունն արդեն գնահատում է վաճառողներին հնարավոր վճարումների չափը և լրացուցիչ աջակցության տարբերակները։
Տատյանա Կիմը նշել է, որ վաճառողների համար նախատեսված փոխհատուցումների չափի, աջակցության պայմանների և դրանց ստացման ընթացակարգի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը կհրապարակվի «Wildberries»-ի վաճառողների պորտալում։
Ընկերության ղեկավարի խոսքով՝ նպատակն է հնարավորինս աջակցել այն գործընկերներին, որոնց ապրանքները վնասվել կամ ոչնչացել են արտակարգ իրավիճակի հետևանքով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ