«Ռուսաֆոբիայի դեմ իմ դիրքորոշումն եմ ցույց տվել»․ Զախարովան՝ սկանդալային ձեռքսեղման մասին
Ռուսաստան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բացատրել է, թե ինչու չի սեղմել Ռուսաստանում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆի ձեռքը։
Ավելի վաղ Լամբսդորֆը «Der Spiegel»-ին տված հարցազրույցում հայտնել էր, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն կանչվելու ժամանակ հանդիպման սկզբում Զախարովան հրաժարվել է ձեռքսեղմումից։ Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հաստատել էր այդ տեղեկությունը։
Զախարովայի խոսքով՝ դիվանագիտական արարողակարգը պարտադիր չի դարձնում ձեռքսեղմումը, և ինքը պարզապես օգտվել է այդ հնարավորությունից։
«Արձանագրությունը չի պարտադրում ձեռք սեղմել։ Դա ընտրության հարց է։ Բացի այդ, արձանագրությունը նաև դիրքորոշում արտահայտելու ձև է։ Իմ ժեստով ես ցույց տվեցի իմ վերաբերմունքը բացահայտ ռուսաֆոբիայի նկատմամբ»,– ասել է Զախարովան՝ ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի։
Նշվում է, որ Ալեքսանդր Լամբսդորֆն ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Ռուսաստանում։ Մոսկվայում Գերմանիայի նոր դեսպանը կլինի Մեքսիկայում Գերմանիայի ներկայիս դեսպան Կլեմենս ֆոն Գյոթսը, իսկ Լամբսդորֆը կշարունակի դիվանագիտական գործունեությունը՝ ղեկավարելով Գերմանիայի ներկայացուցչությունը Իսրայելում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ