«Պատասխանը չի ուշանա»․ Մոսկվան արձագանքել է «Wildberries»-ի պահեստների հարվածներին
Ռուսաստան
Ռուսաստանը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական օբյեկտներին հասցված հարվածների վերաբերյալ։
ՌԴ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինի խոսքով՝ Մոսկվայի պատասխանը կլինի «շուտափույթ և կոշտ»։
«Ռուսաստանի պատասխանը Ուկրաինայի զինված ուժերի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացվող հարձակումներին չի ուշանա և կլինի կոշտ»,– հայտարարել է Կարասինը։
Նա նշել է, որ վերջին շրջանում թիրախավորվել են տարբեր քաղաքացիական օբյեկտներ՝ դպրոցներ, բնակելի շենքեր, պատմական կառույցներ, իսկ այժմ՝ «Wildberries»-ի լոգիստիկ կենտրոնները։ Կարասինը կատարվածը որակել է որպես «ժամանակակից նացիզմի դրսևորում»։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել «Wildberries»-ի լոգիստիկ կենտրոններին՝ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում և Տամբովի մարզի Կոտովսկում։ Դեպքի առնչությամբ Ռուսաստանում քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության հոդվածով։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ