Իրանի հարավում 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո
Աշխարհ
ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանի հարավում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել։ Խորմոզգան նահանգում շուրջ 30 բնակավայր մնացել է առանց խմելու ջրի։
Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի պատգամավոր Աբդուլքարիմ Հաշեմի Նահլ-Էբրահիմին:
Նա նշել է, որ հարվածի է ենթարկվել ջրի մաքրման կայանը, որը սպասարկում է Ջասք շրջանի արևմտյան հատվածը։
Նրա խոսքով՝ կայանի ամբողջական ոչնչացում չի եղել, սակայն լուրջ վնասվել են պոմպակայանները, որոնք ծովից ջուրը տեղափոխում էին աղազերծման համակարգեր։
Պատգամավորը ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «անմարդկային» և հայտարարել է պատասխան հարվածներ հասցնելու անհրաժեշտության մասին։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ