Ռուսական զինուժն առաջ է շարժվում հատուկ ռազմական գործողության գոտու բոլոր ուղղություններով. Գլխավոր շտաբ
Ռուսաստան
ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը հատուկ ռազմական գործողության գոտու տարբեր ուղղություններում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են մարտական գործողությունները Դոնբասի և, ինչպես ռուսական կողմն է անվանում, Նովոռոսիայի տարածքներում։
«Զորքերը գրոհային գործողություններ են իրականացնում և առաջ են շարժվում հատուկ ռազմական գործողության բոլոր ուղղություններով»,– ասել է Գերասիմովը խորհրդակցության ընթացքում։
Նա հավելել է, որ ներկայումս հիմնական ուշադրությունը կենտրոնացված է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում մարտական առաջադրանքների կատարման վրա։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ