Նյու Յորքի քաղաքապետ․ քննարկում ենք Նեթանյահուի ձերբակալության հնարավորությունը
Աշխարհ
Նյու Յորքի քաղաքապետարանը քննարկում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու հնարավորությունը, եթե նա սեպտեմբերին այցելի քաղաք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստին մասնակցելու համար։ Այս մասին The New York Times-ին հայտնել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին։
Մամդանին Նեթանյահուին անվանել է ռազմական հանցագործ՝ նշելով, որ Իսրայելի վարչապետի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել Հաագայի Միջազգային քրեական դատարանի կողմից։ Նրա խոսքով՝ բազմաթիվ մարդիկ կիսում են իր տեսակետը՝ հաշվի առնելով Իսրայելի կառավարության վերջին տարիների գործողությունների հետևանքները։
«Կարծում եմ՝ վարչապետ Նեթանյահուն պետք է լինի Հաագայում։ Նա ռազմական հանցագործ է, որի նկատմամբ մեղադրանք է առաջադրել Միջազգային քրեական դատարանը»,– ասել է Մամդանին։
Միևնույն ժամանակ, Նյու Յորքի քաղաքապետը նշել է, որ դեռևս հստակ չէ՝ արդյոք ինքը իրավասու է ոստիկանությանը հանձնարարել օտարերկրյա պետության ղեկավարի ձերբակալությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցի շուրջ խորհրդակցում է քաղաքի իրավաբանական վարչության հետ։
Մամդանին ընդգծել է, որ ցանկացած գործողություն կձեռնարկի միայն գործող օրենքների շրջանակում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ