Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով
Ռուսաստան
ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ պետական բարձր պարգևը Զատուլինին շնորհվել է ռուսական պետականության ամրապնդման, խորհրդարանական համակարգի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, ինչպես նաև երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։
Կոնստանտին Զատուլինը երկար տարիներ զբաղվում է օրենսդրական գործունեությամբ և ակտիվ մասնակցություն է ունեցել Ռուսաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք նախաձեռնությունների իրականացմանը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է