CNN․ Սաուդյան Արաբիան կարող է ձեռք բերել միջուկային զենք
Համաշխարհային Մամուլ
Թրամփի վարչակազմը նախնական համաձայնություն է տվել թույլատրելու Սաուդյան Արաբիային հարստացնել ուրան՝ առանց միջազգային երաշխիքների սահմանման, որոնք կոչված են կանխելու միջուկային զենքի ստեղծումը։ Այս մասին հայտնել է CNN‑ը։
Չնայած ամերիկա-սաուդյան բանակցությունները պետք է ավարտվեն 2026 թվականի հոկտեմբերին, միջուկային համաձայնագրի նախագիծը, որտեղ շարադրված է ԱՄՆ աջակցությունն Էր Ռիադի քաղաքացիական միջուկային ծրագրին, սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությանը։
Երկու աղբյուր նշել են, որ Իրանի հետ շարունակվող պատերազմը, որը, Թրամփի խոսքով, սկսվել էր նաև մասամբ այն նպատակով, որպեսզի թույլ չտրվի Թեհրանին օգտագործել հարստացված ուրանը միջուկային զենք ստեղծելու համար, դեր է խաղացել Թրամփի կողմից համաձայնագրի ստորագրման ուշացման մեջ։
Փորձագետները հայտնել են, որ այս գործարքը, խիստ երաշխիքների բացակայության դեպքում, տեսականորեն կարող է Սաուդյան Արաբիայի համար բացել միջուկային զենք ունենալու ճանապարհը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ