Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
Աշխարհ
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում հուլիսի 20-26-ը կկայանա հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 17 երկրի 80 հրաձիգ։
Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնում հետևյալ կազմով ՝ Գոհար Հարությունյան, Մարի Ղազարյան, Համլետ Կարենյան, Լիլիթ Մկրտչյան, Գոռ Խաչատրյան, Անահիտ Սարգսյան, Հովհաննես Մարգարյան, Աիդա Ազատյան, Գոռ Մարտիրոսյան, Արուսյակ Գրիգորյան ,Հայկ Մինասյան, Լիլիթ Մկրտչյան, Մանվել Միրզոյան: Թիմը գլխավորում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանը և մարզիչներ Էդգար Բաղդասարյանն ու Էդվարդ Ղարիբյանը:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել