Ռուսաստանը Կիևին հասցրած հարվածներով ոչնչացրել է ամերիկյան և գերմանական ընկերությունների պահեստները
Աշխարհ
Ռուսաստանյան զորքերը հարձակում են իրականացրել Կիևի մարզի վրա՝ հարվածելով Բուչայի մերձակայքում գտնվող պահեստային տարածքներին և լոգիստիկ օբյեկտներին, ինչի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքները լայնածավալ ավերածությունների են ենթարկվել, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ տուժած օբյեկտների թվում եղել է ամերիկյան ընկերությանը պատկանող պահեստ։
Բացի այդ, հաղորդվում է, որ ռուսաստանյան հարձակման ժամանակ հարված է հասցվել մայրաքաղաքի արվարձանների՝ Սվյատոպետրովսկոյի և Բելոգորոդկայի սահմանին գտնվող խոշոր մթերային պահեստին։ Այնտեղ պահվում էր առնվազն երեք խոշոր մատակարարների արտադրանք՝ նախատեսված սրճարանների, ռեստորանների և հյուրանոցների համար։ Նախնական տեղեկություններով՝ տուժած ընկերությունների թվում է գերմանական METRO Cash and Carry ցանցը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ