Ռուբիոն ասել է, որ պատրաստ է հանդիպել Լավրովի հետ Ֆիլիպիններում
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատրաստ կլինի հանդիպել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ Ֆիլիպիններում կայանալիք Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) միջոցառումների շրջանակներում։
«Ես վստահ չեմ, որ դա վերջնականապես որոշված է։ Բայց մենք պատրաստ կլինենք հանդիպել նրանց հետ», - ասել է Ռուբիոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե արդյոք պատրաստ կլինի հանդիպել Լավրովի կամ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ Ֆիլիպիններում կայանալիք վերոնշյալ միջոցառումների շրջանակներում։
Ինչպես նախկինում հայտարարել էր Պետդեպարտամենտը, ԱՄՆ պետքարտուղարը Մանիլայում կլինի հուլիսի 19-23-ը։ Նա նաև երկկողմ հանդիպումներ կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք երկրների պաշտոնյաների հետ։
Լավրովը նաև կմասնակցի Մանիլայում կայանալիք ԱՍԵԱՆ-ի մի քանի նախարարական մակարդակի միջոցառումների։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան նախկինում հաստատել է, որ Լավրովը կմասնակցի այդ միջոցառումներին հուլիսի 21-23-ը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ