ԱՄՆ փոխնախագահ Վենսը որդի է ունեցել
Աշխարհ
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է իր որդու ծննդյան մասին։
«Մենք ուրախ ենք այսօր առավոտյան հայտարարել մեր տղայի՝ Ալեք Նիլ Վենսի ծննդյան մասին», - ասել է Վենսը X-ի կողմից հրապարակված գրավոր հայտարարության մեջ։ Փոխնախագահը հավելել է, որ իր կինն ու երեխան լավ են զգում և երախտագիտություն է հայտնել Վաշինգտոնի արվարձանում գտնվող Ուոլթեր Ռիդի բանակային բժշկական կենտրոնի անձնակազմին։
Վենսը չորրորդ անգամ է հայր դառնում։ Նա և իր կինը արդեն ունեն երկու որդի և մեկ դուստր։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)