Հունգարիան մտադիր է պահպանել Ռուսաստանի հետ տնտեսական համաձայնագրերը
Աշխարհ
Բուդապեշտը մտադիր չէ խզել կամ վերանայել Ռուսաստանի հետ գործող տնտեսական համաձայնագրերը, այդ թվում՝ «Պակշ II» ատոմակայանի կառուցման պայմանագիրը և էներգամատակարարման համաձայնագրերը։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել են Մոսկվայում Հունգարիայի դեսպանատնից։
Դիվանագիտական առաքելությունը շեշտել է, որ մամուլում նախկինում արված հայտարարությունները չպետք է ընդունվեն որպես երկկողմ հարաբերությունները փոխելու պաշտոնական որոշում։
«Մամուլում մեջբերված հայտարարությունը չի կարող մեկնաբանվել որպես հունգարա-ռուսական հարաբերությունների վերաբերյալ ընդհանուր հայտարարություն և չի կազմում մեր երկկողմ տնտեսական համագործակցությանը վերաբերող որևէ համաձայնագրի վերանայման կամ դադարեցման որոշում», - հրատարակությանը հայտնել են Ռուսաստանում հունգարական դիվանագիտական առաքելությունից։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել