Կրեմլ. Եվրոպայի՝ Ռուսաստանի հետ երկխոսության վերաբերյալ հայտարարությունները գործնական քայլերի չեն վերածվում
Ռուսաստան
Ռուսաստանը հետևում է եվրոպացի քաղաքական գործիչների՝ Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարություններին, սակայն դրանք գործնականում չեն արտացոլվում եվրոպական երկրների քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով՝ եվրոպացի քաղաքական գործիչների, այդ թվում՝ Գերմանիայի ներկայացուցիչների շրջանում այս թեմայով բազմաթիվ հայտարարություններ և քննարկումներ են հնչում, սակայն դրանք մինչ այժմ որևէ գործնական ազդեցություն չեն ունեցել։ Նա ընդգծել է, որ իրական քաղաքականության մակարդակում նման ազդակները դեռևս չեն արտահայտվում։
Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան շարունակում է բաց մնալ եվրոպական երկրների հետ երկխոսության համար, սակայն ապագա շփումների ընթացքում հաշվի կառնի նախկին փորձը։ Ավելի վաղ The Times-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Գերմանիայի մոտեցումը Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում դարձել է ավելի պրագմատիկ և կառուցողական, ինչպես նաև աշխատանքներ են տարվում հաղորդակցության ուղիների վերականգնման ուղղությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ