Դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է «Հայաստանի զարգացման ուղին» թեմայով կլոր սեղանին
Աշխարհ
Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում մասնակցել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) կազմակերպված «Հայաստանի զարգացման ուղին» թեմայով կլոր սեղանին:
Քննարկվել են երկրի զարգացման հեռանկարներն ու առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորություններին։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը