Մուրացան փողոցի աղմկահարույց կրակոցների գործով կա ձերբակալված
Արտակարգ Պատահար
Հուլիսի 18-ի երեկոյան Երևանում՝ Մուրացան 109 հասցեի մոտ, տեղի են ունեցել բազմաթիվ կրակոցներ, որոնց հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության, ոստիկանության և Քննչական կոմիտեի մեծաթիվ ուժեր, իսկ բժիշկները տեղում արձանագրել են մեկ քաղաքացու մահը․ հայտնում է Shamshyan.com-ը։
Քննությամբ պարզվել է, որ զոհվածը Երևանի Բելինսկու փողոցի բնակիչ, 20-ամյա Վահե Մկրտչյանն է։ Ավելի ուշ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել նաև 15-ամյա տղա, որը, նախնական տեղեկություններով, վիրավորվել է հենց կրակոցների վայրում։
Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մեծ քանակի պարկուճներ, արնանման հետքեր, ինչպես նաև կրակոցի վնասվածքներով «Mercedes G» մակնիշի և մի քանի այլ ավտոմեքենաներ։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սպանության հատկանիշներով։
Նախաքննության շրջանակում իրականացվում են օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, կրակոցներին մասնակցած անձանց ինքնությունը բացահայտելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ