Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները անհնար են, քանի դեռ շարունակվում են հարձակումները
Աշխարհ
Թեհրանը կարծում է, որ անհնար է վերսկսել բանակցությունները Վաշինգտոնի հետ, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է հարվածել Իրանին, ՏԱՍՍ-ին հայտնել է իրանական աղբյուրը։
«Ցավոք, այս պահին ԱՄՆ հարձակվում է մեզ վրա։ Եվ երբ նրանք հարձակվում են, մենք չենք կարող բանակցություններ սկսել։ Այս իրավիճակում բանակցությունների մասին խոսելն անընդունելի է», - ընդգծել է գործակալության աղբյուրը։
Նա հավելել է, որ եթե Վաշինգտոնն իսկապես մտադիր է վերադառնալ բանակցությունների, ապա նախ պետք է դադարեցնի Իրանի վրա հարձակվելն ու ռմբակոծելը։
«Եթե նրանք ցանկանում են բանակցություններ սկսել, ապա պետք է դադարեցնեն մեր երկրի վրա հարձակվելն ու ռմբակոծելը», - նշել է աղբյուրը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ