Մեկ շաբաթում ՆԳՆ 112 կենտրոնում գրանցվել է 825 դեպք․ զոհվել է 18, տուժել՝ 155 մարդ
Հասարակություն
Հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք, որոնցից 327-ը՝ արտակարգ բնույթի։
Գրանցված դեպքերի թվում եղել են 231 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, 183 կենցաղային կանչ, ինչպես նաև թունավորման, ջրահեղձման, փլուզման, որոնողափրկարարական աշխատանքների և այլ դեպքեր։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները ստացել են նաև օձերի նկատման վերաբերյալ 83 ահազանգ և 13 կեղծ ահազանգ։
Եղանակային պայմանների և այլ հանգամանքների հետևանքով արձանագրվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 28 դեպք։ Փրկարարները օգնություն են ցուցաբերել 34 քաղաքացու, իսկ ավտոճանապարհներին արգելափակված 30 մեքենա տեղափոխվել է անվտանգ վայր։
Նշված ժամանակահատվածում տարբեր դեպքերի հետևանքով տուժել է 155 մարդ, զոհվել՝ 18-ը։ Փրկարարական գործողությունների արդյունքում հաջողվել է փրկել 13 քաղաքացու։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ