Իրանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Խարգ կղզին գրավելու ԱՄՆ սպառնալիքներին
Աշխարհ
Իրանի զինված ուժերը «սպասում են պահի՝ ընդունելու» ամերիկացի զինվորականներին Խարկ կղզում, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
The Wall Street Journal-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնմանը՝ ներառյալ Խարկ կղզու հնարավոր գրավումը, այն բանից հետո, երբ խորհրդականները նրան առաջարկել են հակամարտության սրման նոր տարբերակներ:
Հրատարակության տվյալներով՝ նրանք Թրամփի հետ քննարկել են Հորմուզի նեղուցի այլ կղզիների գրավման հարցը՝ նավարկությունը պաշտպանելու և Իրանի ռազմական օբյեկտները վերացնելու համար, այդ թվում՝ Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիները։
«Դե, նրանք կտեսնեն հետևանքները։ Կարծում եմ՝ այդ տարածաշրջանում շատ մարդիկ կան, ովքեր սպասում են ամերիկյան զինվորականներին դիմավորելուն», - ասել է Բաղային ճեպազրույցի ժամանակ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ