Մասնավոր բժշկական կազմակերպությունները կառավարությունից պահանջել են առաջնահերթ վառելիքային սպասարկում. ՌԴ
Ռուսաստան
Ռուսաստանի Առողջապահության ոլորտի կառավարիչների ազգային ասոցիացիան (ՆԱՈւԶ) դիմել է երկրի կառավարությանը՝ առաջարկելով մասնավոր բժշկական կազմակերպությունների տրանսպորտային միջոցներին տրամադրել բենզալցակայաններում առաջնահերթ սպասարկման իրավունք։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ը՝ հղում անելով ասոցիացիայի նախագահ Մուսլիմ Մուսլիմովի՝ վարչապետ Միխայիլ Միշուստինին ուղղված նամակին։
Դիմումում նշվում է, որ մասնավոր կլինիկաներն ու լաբորատորիաները պետական բուժհաստատությունների հետ հավասար մասնակցում են առողջապահական համակարգի լոգիստիկային՝ տեղափոխելով կենսաբանական նմուշներ և ռեագենտներ, ինչպես նաև բժշկական ծառայություններ մատուցելով տնային պայմաններում՝ սահմանափակ շարժունակություն ունեցող հիվանդներին։ Ըստ ասոցիացիայի՝ վառելիքի բացակայության պատճառով առաջացող ուշացումները կարող են բացասաբար ազդել ախտորոշման և բուժօգնության ժամկետների վրա։
ՆԱՈւԶ-ն առաջարկում է տարածաշրջանային իշխանություններին մասնավոր բժշկական տրանսպորտի համար սահմանել նույն արտոնությունները, որոնք արդեն գործում են շտապօգնության մեքենաների, կոմունալ ծառայությունների հատուկ տեխնիկայի և առաջին անհրաժեշտության ապրանքներ տեղափոխող տրանսպորտի նկատմամբ։ Սանկտ Պետերբուրգի մասնավոր կլինիկաների ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սոլոնինը նախաձեռնությունը գնահատել է որպես արդիական և դրական՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե որ տրանսպորտային միջոցներն են օգտվելու այդ արտոնությունից։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ