Մեկնաբանել են Ռուսաստանում App Store-ի աշխատանքի խափանումների մասին տեղեկությունները
Ռուսաստան
Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսկոմնադզոր) հայտարարել է, որ երկրում չի սահմանափակում App Store հավելվածների խանութի հասանելիությունը։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է Lenta.ru-ին՝ մեկնաբանելով ծառայության աշխատանքի խափանումների վերաբերյալ տարածված տեղեկությունները։
Ռոսկոմնադզորում ընդգծել են, որ իրենց կողմից App Store-ի աշխատանքի կամ հասանելիության որևէ սահմանափակում չի կիրառվում։ Հայտարարությունը հրապարակվել է այն բանից հետո, երբ օգտատերերը սկսել էին բողոքել հավելվածների խանութ մուտք գործելու հետ կապված խնդիրներից։
«Сбой.рф» հարթակի տվյալներով՝ ծառայության աշխատանքի խափանումները սկսվել են հուլիսի 20-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից, իսկ մինչ այդ գրանցվել էր ավելի քան 300 բողոք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ