Ինչո՞ւ Կադիրովը չի երկրպագել որևէ թիմի աշխարհի առաջնությունում. Չեչնիայի ղեկավարի պարզաբանումը
Հասարակություն
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում «բառի լիարժեք իմաստով» չի երկրպագել որևէ հավաքականի, քանի որ, նրա կարծիքով, ժամանակակից սպորտում քաղաքականությունը չափազանց մեծ ազդեցություն ունի։ Այս մասին նա գրել է իր Telegram-յան ալիքում։
Կադիրովը, սակայն, նշել է, որ առաջնության մասնակիցների շրջանում ունեցել է որոշ նախասիրություններ, սակայն չի բացահայտել, թե որ թիմին է համակրել՝ առաջարկելով իր հետևորդներին կռահել այդ մասին։ Նրա խոսքով՝ աշխարհի առաջնությունն այս ամառվա գլխավոր մարզական իրադարձությունն էր։
Չեչնիայի ղեկավարը նաև հայտնել է, որ Գրոզնիի կենտրոնական հրապարակում եզրափակիչ հանդիպմանը հետևել են հազարավոր երկրպագուներ, իսկ նմանատիպ հանրային դիտումներ կազմակերպվել են հանրապետության բոլոր շրջաններում և քաղաքներում։ Ըստ նրա՝ թեև մարդիկ աջակցում էին տարբեր հավաքականների, նրանց միավորել է հենց ֆուտբոլը


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ